Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Սիրիայից վտարվում են արևմտյան դիվանագետները

Սիրիայից վտարվում են արևմտյան դիվանագետները
05.06.2012 | 03:32

Հունիսի 5-ին Սիրիան հայտարարել է երկրից ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Իսպանիայի, Իտալիայի դեսպանների և արևմտյան մի շարք երկրների դիվանագետների վտարման մասին: Նշենք, որ մայիսի վերջին մի քանի արևմտյան երկրներ իրենց հերթին արտաքսել էին Սիրիայի դեսպաններին: Արևմտյան երկրները մայիսի 25-ին սիրիական Հուլա բնակավայրում ավելի քան 100 խաղաղ բնակչի (այդ թվում` երեխաների) սպանության մեջ մեղադրում են սիրիական իշխանություններին:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 6232

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ